Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Գյումրիում և այլ քաղաքներում

16:24 • 25.11.15

Երևանի Նորք–Մարաշում զինված խմբավորման վնասազերծումից հետո Գյումրիում ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացում՝ մասնավորապես ստուգվում են մեքենաները: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակայնության կապերի և լրատվության վարչությունից:

 

Հարցին, թե մյուս քաղաքներում ևս նման ծառայություն է իրականացվում, պատասխանեցին. «ՀՀ ոստիկանությունը աշխատում է Հայաստանի Հանրապետության տարածքում»:

ՀՀ ոստիկանության հասարակայնության կապերի և լրատվության վարչությունից նաև նշեցին, որ ժամանակ առ ժամանակ ոստիկանության կողմից իրականացվում է նման ծառայություն, ինչը սովորական երևույթ է:


Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Երևանում ևս իրականացվում է ուժեղացված ծառայություն, ոստիկանները մասնավորապես կանգնեցնում են մեքենաները ստուգում մեքենայի բեռնախցիկը, ինչպես նաև ուղևորներին:

 

Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Գյումրիում և այլ քաղաքներում