Պուտինի հրամանագրով խոցված Սու-24-ի օդաչուին հետմահու ՌԴ հերոսի կոչում է շնորհվել

15:19 • 25.11.15

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ՌԴ զինված ուժերի զինծառայողներին ՌԴ պետական մրցանակներ շնորհելու մասին» հրամանագիրը, գրում է interfax.ru-ն։

 

Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը, զինվորական պարտքը կատարելու ժամանակ ցուցաբերած հերոսության և արիության համար փոխգնդապետ Օլեգ Պեշկովին շնորհվել է Ռուսաստանի հերոսի կոչում (հետմահու):

 

Փոխգնդապետ Պեշկովը եղել է թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված Սու-24 ռմբակոծիչի օդաչուն։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ նրան սպանել են թուրքմենները՝ ինքնանետումից հետո:

 

Զինվորական պարտքը կատարելու ժամանակ ցուցաբերած քաջության և խիզախության համար Արիության շքանշանների են արժանացել կապիտան Կոնստանտին Մուրախտինը և մատրոս Ալեքսանդր Պոզինիչը (հետմահու):

 

Կապիտան Մուրախտինին՝ Սու-24-ի մյուս օդաչուին, փրկել են ռուս և սիրիացի զինվորականները։

 

Ալեքսանդր Պոզինիչը մասնակցել է փրկարարական գործողությանը և սպանվել թուրքմենների կողմից։

 

Պուտինի հրամանագրով խոցված Սու-24-ի օդաչուին հետմահու ՌԴ հերոսի կոչում է շնորհվել