Գրոհայինները հարձակվել են Քաշմիրում ռազմաբազայի վրա

11:53 • 25.11.15

Երեք գրոհային հարձակվել է Պակիստանի հետ սահմանին հնդկական Քաշմիրի վիճելի շրջանում գտնվող ռազմաբազայի վրա, հաղորդում է gazeta.ru-ն։

 

Անանուն ռազմական աղբյուրի տվյալներով՝ լսվել է երեք պայթյուն:

 

Այժմ գրոհայինների և զինվորականների միջև փոխհրաձգություն է տեղի ունենում:

Զոհերի մասին տվյալներ դեռ չկան։

Գրոհայինները հարձակվել են Քաշմիրում ռազմաբազայի վրա