Իտալիայում ձերբակալել են մի խումբ ներգաղթյալ մուսուլմանների` այլ ներգաղթյալների նավից ջուրը նետելու համար
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է 15 ներգաղթյալ մուսուլմանների, որոնք ժամանել են Աֆրիկայից։ Նրանք կասկածվում են Միջերկրական ծովով ուղևորության ժամանակ 12 այլ ներգաղթյալների սպանության համար, գրում է Обозреватель-ը:
Իրավապահների տվյալներով` մարդկանց նավից դուրս են նետել միայն այն բանի համար, որ նրանք քրիստոնյա են եղել: Մահացածները եղել են Գանայից և Նիգերիայից, իսկ կասկածյալները` Կոտ դ’Իվուարի, Մալիի և Սենեգալի քաղաքացիներ, որոնցից մեկը` անչափահաս: Ձերբակալվածները մեղադրվում են զանգվածային սպանության համար:
Մեղադրանքները հիմնված են տասնյակ անօրինական ներգաղթյալների վկայությունների վրա, որոնք Լիբիայից ուղևորվել են Իտալիա նույն նավով:
Չորեքշաբթի Պալերմոյից ոչ հեռու ներգաղթյալներին փրկել է տեղի առափնյա ոստիկանությունը։










