Մոսկվայում Սիրիա է ծնվել. նորածնի հայրը Սիրիայում գործուղման մեջ է

16:26 • 25.11.15

Մոսկվայում 2015 թվականի նոյեմբերին ծնվել է մի աղջնակ, որին անվանակոչել են Սիրիա, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

«Քաղաքի ՔԱԳԿ-ի բաժիններից մեկից հայտնել են, որ օրերս Մոսկվայում նոր անուն է գրանցվել՝ Սիրիա: Հենց այդպես են անվանակոչել լույս աշխարհ եկած աղջնակին, որի հայրն այժմ ծառայողական գործուղման է այդ մերձավորարևելյան երկրում»,-ասել է աղբյուրը:

 

Կենտրոնի աշխատակիցը հայտնել է, որ աշխարհագրական տեղանունները որպես անձնանուն ՌԴ մայրաքաղաքում նոր չէ, որ կիրառվում են: Օրինակ՝ Մոսկվայում ծնվել են երկու Ռոսիաներ, Բյուզանդիա, Ինդիա, Ռոսիյանա, Չելսի, ինչպես նաև Մաքսիմ-Մոսկվա, Նիկոլայ-Նիկիտա-Նիկ, Արխիպ-Ուրալ,  Սևաստոպոլ: Բացի այդ, Մոսկվայում երկու Լունա է բնակվում։
 

 

Մոսկվայում Սիրիա է ծնվել. նորածնի հայրը Սիրիայում գործուղման մեջ է