Օբաման հանձնարարել է ակտիվացնել ԻՊ-ի դեմ պայքարը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում հանձնարարել է ուժեղացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջոցառումները։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է Սպիտակ տունը:
«Նախագահն Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչներին հանձնարարել է ակտիվացնել ջանքերն ԻՊ-ի դեմ պայքարում: Դրանք պետք է իրենց մեջ ներառեն նաև ուժեղացված համակարգումը գործընկերների հետ՝ ԻՊ-ի դեմ արշավների իրականացման հարցում, ահաբեկչական միջազգային ցանցի ոչնչացումն ու Սիրիայի և Իրաքի տարածքներում ԻՊ-ի ընդլայնումը կանխելը»,-ասված է հաղորդագրության մեջ։










