Օլանդն առաջարկել է փակել Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանը
Անհրաժեշտ է ամբողջությամբ փակել Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանը, որպեսզի թույլ չտրվի ծայրահեղականների մուտքը Եվրոպա։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ զրույցից հետո, փոխանցում է Корреспондент-ը:
«Անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ փակել Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանը, որպեսզի ոչ մի ահաբեկիչ չկարողանա մուտք գործել Եվրոպա և բարբարոսական ահաբեկչություններ իրականացնել»,- ասել է Օլանդը:
Ֆրանսիացի նախագահը նշել է նաև ներգաղթյալների խնդիրը, ովքեր իսկական գլխացավանք են դարձել ԵՄ երկրների համար:
Նրա խոսքով` այսօր Սիրիայի ճգնաժամը վերաբերում է ամբողջ Եվրոպային։ «Մենք ստիպված ենք արձանագրել, որ եվրոպացիների համար ռիսկերը մեծ են: Այս կապակցությամբ անհրաժեշտ է ելք գտնել սիրիական ճգնաժամից»,- ասել է Օլանդը։










