Քեյթ Մոսն ու Կառա Դելևինը նկարահանվել են համատեղ ֆոտոշարքում (լուսանկարներ)
Բրիտանացի հայտնի մոդել և դերասանուհի Քեյթ Մոսը նկարահանվել է երիտասարդ և հաջողակ բրիտանացի մոդել Կառա Դելևինի հետ համատեղ ֆոտոշարքում, գրում է Корреспондент-ը։
41-ամյա Քեյթը և 23-ամյա Կառան դարձել են Mango նորաձև հագուստի բրենդի նոր գովազդային արշավի դեմքերը։ Դա, սակայն, նրանց առաջին համատեղ աշխատանքը չէ: Նախկինում մոդելները միասին աշխատել են այլ նախագծերում։
Դելևինը նշել է, որ Քեյթի հետ համագործակցությունը միշտ դրական պտուղներ է տալիս, իսկ արդյունքը միշտ ուրախացնում է։














