Պուտինը Թուրքիա ուղևորությունների հարցում սատարել է ՌԴ ԱԳՆ-ին

14:16 • 25.11.15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սատարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի և գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի խորհուրդները՝ խուսափել Թուրքիա ուղևորությունից, գրում է gazeta.ru-ն։

 

«Ինչ արած, նման ողբերգական իրադարձություններից հետո, ինչպիսին է մեր ինքնաթիռի կործանումը և օդաչուի մահը, դա պարտադրված միջոց է, և ԱԳՆ-ն ճիշտ է անում, որ նախազգուշացնում է մեր քաղաքացիներին վտանգի մասին»,- հայտարարել է Պուտինը պետական խորհրդի նիստի ժամանակ։

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ չի տալիս ռուսներին Թուրքիա մեկնել։ Սերգեյ Լավրովն այդ ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայից եկող ահաբեկչական վտանգը Եգիպտոսից եկող վտանգից պակաս չէ։

 

Հիշեցնենք, որ երեկ ռուսական ռազմական ինքնաթիռը կործանվել էր Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։ 

Պուտինը Թուրքիա ուղևորությունների հարցում սատարել է ՌԴ ԱԳՆ-ին