Ռուսաստանում հարձակվել են թուրքական ընկերության գարեջրի գործարանի վրա և հանել Թուրքիայի դրոշը (լուսանկարներ, տեսանյութ)

09:39 • 25.11.15

ՌԴ Ուլյանովսկի մարզում հարձակում է իրականացվել Efes Rus գարեջրագործական ընկերության գրասենյակի վրա, որը պատկանում է թուրքական Anadolu Efes ընկերությանը, նշում է ulgrad.ru-ն։

 

Նշվում է, որ հարձակվողները եկել են գրասենյակի մոտ մի քանի ավտոմեքենաներով, որից հետո հանել են Թուրքիայի դրոշը և դրա վրա ձվեր նետել: Թուրքականի փոխարեն մասնակիցները գործարանի վրա բարձրացրել են Ռուսաստանի դրոշը: 

 

Հաղորդվում է, որ ակտիվիստների թվում է եղել ՌԴ Կոմունիստական կուսակցության Ուլյանովսկի մասնաճյուղի ակտիվիստ Դենիս Գորելովը, ով Twitter-ում գրել է, որ մարզի բնակիչները եկել են թուրքական դրոշը պահանջելու։

 

Գործարանի մոտ են եկել նաև ոստիկանության և Զավոլոժյեի շրջանի վարչակազմի ներկայացուցիչները: Նրանց ներկայությամբ քաղաքացիներին հաջողվել է ստանալ թուրքական դրոշը:

 

Կուսակցության մասնաճյուղում հայտնել են, որ կուսակցությունը կապ չունի երիտասարդների կազմակերպած այդ ակցիայի հետ, իսկ Գորելովն այնտեղ եղել է որպես անհատ։

 

Աղբյուրը միջադեպը կապում է Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցման հետ։

 

flag1

flag3

flag4

flag2