Շվեդիան կպայքարի փախստականների հոսքի դեմ
Շվեդիան մտադիր է միջոցներ ձեռնարկել ներգաղթյալների հոսքի կրճատման ուղղությամբ և շարունակել աշխատանքը ԵՄ երկրների միջև ներգաղթյալների հավասարաչափ տեղաբաշխման ուղղությամբ: Այդ մասին Ստոկհոլմում հայտնել է երկրի կառավարության ղեկավար Ստեֆան Լևենը, փոխանցում է rosbalt.ru-ն:
«Շվեդիան այլևս ի վիճակի չէ ընդունել ապաստան փնտրողներին այն մեծ ծավալներով, ինչը տեղի է ունենում այժմ: Ինձ համար ցավալի է այդ մասին խոսելը»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով` միայն վերջին 2 ամիսների ընթացքում երկրի միգրացիոն ծառայաթյունն ընդունել է 80.000 փախստական։
«Այն, որ մենք այլևս հնարավորություն չունենք ընդունել, խոսում է այն մասին, որ իրավիճակն անկայուն է և որ փախստականները ստիպված են ապաստան փնտրել այլ երկրներում»,- նշել է Լևենը։










