Ինչպես են Նորք–Մարաշի զինված խմբավորմանը վնասազերծում (տեսանյութ)

17:49 • 25.11.15

Ազգային անվտանգությանը ծառայությունը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է ԱԱԾ և Ոստիկանության համատեղ ուժերով իրականացվում Նորք Մարաշի առանձնատներից մեկում զինված խմբավորման անդամներին, որոնք ըստ ԱԱԾ հաղորդագրության` ՀՀ տարածքում նախապատրաստում էին ծանր հանցագործություններ:


Հիշեցնենք, որ ըստ նույն հաղորդագրության` 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք–Մարաշ թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:
 

Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ:

 

Ինչպես են Նորք–Մարաշի զինված խմբավորմանը վնասազերծում (տեսանյութ)