Ողջ մնացած ռուս օդաչուն հայտնել է, որ Թուրքիան ինքնաթիռը խոցելուց առաջ չի նախազգուշացրել

19:01 • 25.11.15

Նախօրեին Թուրքիայի կողմից խոցված ռուսաստանյան Սու - 24 օդանավի ողջ մնացած ղեկապետ-օդաչուն Կոնստանտին Մուրախտինը մանրամասներ է ներկայացրել միջադեպից:

Reuters-ը հայտնում է, որ ըստ օդաչուի` Թուրքիայի կողմից նախազգուշացումներ չեն հնչել` օդանավին հարվածելուց առաջ: Մինչդեռ թուրքական կողմը հայտնել էր, թե «5 րոպեում 10 անգամ նախազգուշացում է արել»:

Russia Today-ը նույնի առնչությամբ հայտնում է, որ օդաչուն խոստանում է վրեժխնդիր լինել իր սպանված գործընկերոջ համար:

Նախօրեին հակասական տեղեկություններ կային, թե օդաչուներին գնդակահարել են թուրքմենները Սիրիայի տարածքից, երբ նրանք փրկվել են կատապուլտով, ապա նշվել էր, որ նրանցից մեկին փրկել են` հայտնաբերելով Սիրիայի անտառներում:

 

Ողջ մնացած ռուս օդաչուն հայտնել է, որ Թուրքիան ինքնաթիռը խոցելուց առաջ չի նախազգուշացրել