Սիրիայում ՌԴ օդաչուին սպանած ահաբեկիչները պետք է ոչնչացվեն. ՌԴ փոխվարչապետ

14:56 • 25.11.15

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինը հուսով է, որ Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները չեն սրվի, իսկ նրանք, ովքեր պատասխանատու են ինքնաթիռի կործանման համար, «բավականաչափ խելք կունենան, որ նման սադրանքներ այլևս թույլ չտան», հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Հիշեցնենք, որ երեկ ռուսական ռազմական ինքնաթիռը կործանվել էր Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։ 

 

«Ես կարող եմ մեկնաբանել որպես ՌԴ քաղաքացի՝ ես ամբողջությամբ համաձայն են, որ դա թիկունքից հարված էր»,- ասել է Խլոպոնինը՝ պատասխանելով լրագրողների հարցին:

 

Նա նշել է, որ Ռուսաստանը պետք է համարժեք պատասխան տա և՛ Թուրքիային, և՛ նրանց, ովքեր Թուրքիայի կողքին փորձում են մեկնաբանել այդ թեման։

 

Խլոպոնինը նշել է, որ այն մարդիկ, ովքեր կրակել են ռուս օդաչուների վրա ցամաքից, պետք է ոչնչացվեն։

 

«Դա աղաղակող փաստ է, մեր քաղաքացիներն են մահացել: Այն մարդիկ, ովքեր դա կատարել են, այդ թվում՝ այն ավազակները, որոնք կրակում էին մեր օդաչուի վրա և ծաղրում նրա մարմինը, այն, որ նրանք բոլորը ոչնչացվելու են, ես չեմ էլ կասկածում»,- հավելել է փոխվարչապետը։

 

 

Սիրիայում ՌԴ օդաչուին սպանած ահաբեկիչները պետք է ոչնչացվեն. ՌԴ փոխվարչապետ