Թունիսում 30 օրով արտակարգ դրություն և պարետային ժամ է սահմանվել
Թունիսի Նախագահ Բենջի Քաիդ Էս-Սեբսին հայտարարել է երեքշաբթի տեղի ունեցած ահաբեկչությունից հետո երկրի տարածքում 30 օրով արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` երկրի մայրաքաղաքում նաև պարետային ժամ է սահմանվել, որն սկսվում է 21:00-ին և կտևի մինչև 05:00-ն:
Հիշեցնենք, որ այսօր Թունիսի մայրաքաղաքի կենտրոնում պայթեցվել է նախագահական թիկնազորը տեղափոխող ավտոբուսը: Երկրի իշխանությունները կատարվածն ահաբեկչություն են անվանել: Պայթյունի հետևանքով 12 մարդ է զոհվել, ևս 17-ը` վիրավորվել:










