Թուրքիայի օդուժը Սու-24-ի վրա հարձակման ժամանակ չի իմացել դրա պատկանելիության մասին. Էրդողան

14:01 • 25.11.15

Թուրքիայի իշխանություններն իմացել են, որ երկրի ռազմաօդային ուժերը ռուսական ռազմական ինքնաթիռ են խոցել միայն այն բանից հետո, երբ դա հաստատել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, հաղորդում է gazeta.ru-ն։

 

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում միջազգային իսլամական տնտեսական համաժողովի ժամանակ։

 

«Այն, որ ինքնաթիռը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, հասկանալի է դարձել միայն այն բանից հետո, երբ այդ մասին հայտարարել են ռուսական իշխանությունները»,- ասել է Էրդողանը։

 

Հիշեցնենք, որ երեկ ռուսական ռազմական ինքնաթիռը կործանվել էր Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։ 

Թուրքիայի օդուժը Սու-24-ի վրա հարձակման ժամանակ չի իմացել դրա պատկանելիության մասին. Էրդողան