Ռուսաստանը դադարեցնում է Ուկրաինայի գազամատակարարումը
Ռուսաստանը դադարեցնում է Ուկրաինայի գազամատակարարումը։ Այդ մասին հայտնել է «Գազպրոմ» էներգետիկ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը, գրում է gazeta.ru-ն։
«Ուկրաինայի պետական նավթագազային ընկերությունից («Нафтогаз Украины») նոր կանխավճար չի ստացվել։ Ընկերությունից գազի մատակարարման դիմում չկա: Այդկերպ՝ մատակարարումները դադարեցվում են մինչև նոր վճարումներ ստանալը»,- հայտնել է «Գազպրոմի» ղեկավարը:
Միլերի խոսքով՝ ռուսական գազի գնումներից հրաժարվելը լուրջ վտանգներ է ստեղծում դեպի Եվրոպա ուկրաինական միջանցքով ռուսական գազի տարանցման համար, քանի որ Ուկրաինան գազը վերցնում է ստորգետնյա պահեստներից։










