Ամերիկուհին 1 շաբաթում 11 դաջվածք է արել` «պատմական տեսահոլովակում» նկարահանվելու համար (տեսանյութ)

14:02 • 25.11.15

ԱՄՆ Օհայո նահանգի բնակչուհի Քեյսի Լուբինը մեկ շաբաթում 11 դաջվածք է արել` պատմական նախագծի մասնակցելու համար, որում ներկայացվել է դաջվածքների էվոլյուցիան, գրում է Корреспондент-ը:

 

Նրա մասնակցությամբ հոլովակը YouTube-ում է հայտնվել նոյեմբերի 23-ին և արդեն մոտ 500.000 դիտում ունեցել:

 

Դաջվածքների հեղինակն է Քլեյ Ուելչը: Մոդելի մարմնի վրա յուրաքանչյուր նկարը խորհրդանշում է ամերիկյան դաջվածքների պատմության ժամանակաշրջաններից մեկը վերջին 100 տարվա ընթացքում:


Օրինակ` 1910-ականները ներկայացվել է Չարլի Վագների, 1940-ականները` Փոլ Ռոջերսի, 1960-ականները` Լայլ Թատլի նկարով։


 

Ամերիկուհին 1 շաբաթում 11 դաջվածք է արել` «պատմական տեսահոլովակում» նկարահանվելու համար (տեսանյութ)