Ռուսաստանը չեղարկել է Թուրքիայի հետ համատեղ գագաթաժողովը. Коммерсантъ

09:53 • 26.11.15

Ռուսաստանի իշխանությունները որոշել են չեղարկել ռուս-թուրքական համատեղ գագաթաժողովը, որը նախատեսված էր դեկտեմբերի կեսերին Սանկտ Պետերբուրգում, գրում է Коммерсантъ-ը:

 

Կրեմլին մոտ աղբյուրը նշում է, որ Թուրքիայի կողմից խոցված Սու-24 ինքնաթիռը լրջորեն կազդի ռուս-թուրքական հարաբերությունների բոլոր ոլորտների վրա:
 

«Թուրքիայի վերաբերյալ բոլոր որոշումները, որոնք այսուհետ կընդունվեն, կկրեն այդ ողբերգության շողքը»,- նշել է աղբյուրը:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «օդ-օդ» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։ 

 

Ռուսաստանը չեղարկել է Թուրքիայի հետ համատեղ գագաթաժողովը. Коммерсантъ