Բակո Սահակյանը ՀՀ գլխավոր դատախազի հետ քննարկել է փոխգործակցությանն առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ-զինվորական դատախազ Արտակ Հարությունյանին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Հանդիպմանը, որին ներկա են եղել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը և պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:










