Ադելի նոր ալբոմը վաճառքների ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում

08:45 • 26.11.15

Բրիտանացի երգչուհի Ադելի նոր ալբոմը թողարկումից մեկ շաբաթ անց վաճառքների ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում։ Նախորդ 5 օրերի ընթացքում վաճառվել է «25» անվանումով ալբոմի 2.4 մլն օրինակ, գրում է Корреспондент-ը:

 

Ալբոմի առաջին երգը` Hello-ն, առաջին հորիզոնականն է զբաղեցրել բրիտանական հիթ-շքերթներում, սակայն նախորդ շաբաթ այն փոխարինվել է Ջասթին Բիբերի Sorry երգով:

 

Մեծ Բրիտանիայում Ադելի նոր ալբոմը դեռ ոչ մի ռեկորդ չի սահմանել, սակայն առաջին 5 օրերի ընթացքում արդեն ավելի քան կես մլն օրինակ է վաճառվել:
 

Բրիտանական ռեկորդը պատկանում է Oasis խմբին, որի Be Here Now ալբոմը 1997-ին մեկ շաբաթում վաճառվել է 696.000 օրինակով:

 

Ադելի նոր ալբոմը վաճառքների ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում