Անդրեյ Գրիգորև-Ապոլոնովի մենեջերը հերքել է նրա հոսպիտալացման մասին լուրերը
Ռուսական հայտնի ու սիրված «Иванушки International» փոփ խմբի մենակատար Անդրեյ Գրիգորև-Ապոլոնովն առողջ է և հոսպիտալացման կարիք չունի, հայտնել է արտիստի մենեջեր Քրիստինա Տուրչինան:
Երգչի ներկայացուցչի խոսքով՝ Գրիգորև-Ապոլոնովն այժմ պատրաստվում է խմբի 20-ամյակին նվիրված համերգին, որը պետք է անցկացվի նոյեմբերի 27-ին Մոսկվայում, փոխանցում է Корреспондент-ը:
«Նրա հետ ամեն ինչ կարգին է, համերգը կանցկացվի ըստ նախատեսվածի»,- ասել է Տուրչինան:
Հիշեցնենք, որ ռուսական մամուլում տեղեկություն էր հայտնվել, թե 45-ամյա երգիչը հոսպիտալացվել է:










