Ահաբեկիչների գրոհած «Բատակլանում» ելույթ ունեցած ռոքերները ցանկանում են նորից համերգ տալ Փարիզում

12:19 • 26.11.15

Ամերիկյան Eagles of Death Metal ռոք խմբի անդամները ցանկություն են հայտնել ևս մեկ անգամ ելույթ ունենալ փարիզյան տխրահռչական «Բատակլան» համերգասրահում, որտեղ նոյեմբերի 13-ին կազմակերպված համերգի ժամանակ իսլամիստ ահաբեկիչները սպանել էին 89 մարդու:

 

Ինչպես նշում է ria.ru-ն, կալիֆոռնիական ռոք խումբը վստահեցրել է, որ «Բատակլանի» վերաբացումից հետո մտադիր է նույն սրահում նորից ելույթ ունենալ:

 

«Չեմ համբերում, թե երբ եմ նորից վերադառնալու Փարիզ ու նվագելու այնտեղ: Ուզում եմ, որ մեր խումբն առաջինը ելույթ ունենա «Բատակլանում»` դրա վերաբացումից հետո: Մեր ընկերները եկել էին այնտեղ ռոքնռոլ լսելու, բայց փոխարենը` մահացան: Ես ուզում եմ վերադառնալ այնտեղ ու ապրել»,-նշել է խմբի մեներգիչ Ջեսի Հյուզը` Vice-ին տված հարցազրույցում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ իսլամիստենրի հարձակման հետևանքով 89 զոհերի թվում է նաև խմբի մենեջեր Նիք Ալեքսանդերը: Նշենք, որ զոհերի թվում է նաև մեր հայրենակցուհին՝ Լոլա Ուզունյանը։ 

 

Ահաբեկիչների գրոհած «Բատակլանում» ելույթ ունեցած ռոքերները ցանկանում են նորից համերգ տալ Փարիզում