Բելգիայում հակաահաբեկչական գործողություն է սկսվել
Բելգիայի հարավում գտնվող Օվլե քաղաքում հակաահաբեկչական գործողություն է սկսվել, հաղորդում է gazeta.ru-ն։
Քաղաքը գտնվում է Ֆրանսիայի հետ սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա։ Գործողությունը կապված է Բելգիայում ահաբեկչության վտանգի հետ:
Հակաահաբեկչական գործողությունների մանրամասները չլուսաբանելու Բելգիայի ոստիկանության կոչի առնչությամբ տվյալներ դեռ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք էր տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Ահաբեկչությունների հետևանքով զոհվել է շուրջ 130 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը։










