Բեռլինում 2 իսլամիստ է ձերբակալվել իսլամական կենտրոնում հետախուզության արդյունքում
Բեռլինի իսլամական մշակութային կենտրոնում կատարված խուզարկությունների արդյունքում երկու իսլամիստ է ձերբակալվել` վտանգավոր առարկաներ պահելու կասկածանքով:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը` նրանք ձերբակալված կմնան մինչև հանգամանքների պարզումը:
Նախկինում հաղորդվում էր, որ Իսրայելի հետախուզությունը Գերմանիային տեղեկություններ է փոխանցել, որոնք օգնել են կանխել Հանովերում նախապատրաստվող ահաբեկչությունը:
Ոստիկանությունը ռումբ էր հայտնաբերել Հանովերի մարզադաշտի մոտ կանգնած մեքենայում, որտեղ պետք է կայանար Գերմանիա-Նիդերլանդներ ֆուտբոլային հանդիպումը:










