Մոսկվան չեղարկել է թուրքական մշակույթի տարին Ռուսաստանում
2017-ի համար ծրագրված Թուրքիայի մշակութային տարին Ռուսաստանում չեղարկվել է:
Interfax-ը հայտնում է, որ թուրքական մշակութային տարվա միջոցառումների չեղարկման մասին հայտարարել է ՌԴ Նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը:
Պաշտոնյան նշել է, որ «Թուրքիայի հետ մշակութային տարին առաջիկա շրջանում անհնարին է»` նկատի ունենալով, որ փոխադարձաբար նախատեսվում էր նաև ռուսական մշակույթի տարի անցկացնել Թուրքիայում:
Շվիդկոյը ասել է նաև, թե «օդաչուների ողբերգական մահվանից հետո խոսել Թուրքիայի հետ մշակութային համագործակցության մասին՝ անտակտություն է»:
Նախօրեին Թուրքիայի կողմից Սու - 24 ռուսաստանյան օդանավի խոցումից հետո ռուս -թուրքական հարաբերությունները արդեն փակուղի են մտել ռազմական, գործարար համագործակցությունների ոլորտում:










