ԱՄՆ-ում 4 ուղևորի հեռացրել են չվերթից՝ «դինամիտ» բառի պատճառով

12:16 • 26.11.15

Ամերիկյան Բալթիմոր քաղաքի օդանավակայանում ոստիկանները չվերթից հեռացրել են 4 ուղևորի, երբ օդանավում նրանց կողքին նստած կինը պատմել է, որ նրանցից մեկի հեռախոսին «դինամիտ» բառով հաղորդագրություն է եկել:

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, տվյալ միջադեպը տեղի է ունեցել Spirit Airlines ավիաընկերության օդանավերից մեկում` նոյեմբերի 17-ին` փարիզյան ահաբեկչություններից օրեր անց:

 

Հայտնի է, որ դեպի Չիկագո ուղևորվող ինքնաթիռն արդեն եղել է թռիչքուղու վրա, երբ կին ուղևորներից մեկը դիմել է ինքնաթիռի անձնակազմին`պատմելով, որ իր կողքին նստած տղամարդն օտար լեզվով մի քանի հեռախոսազանգ է արել: Դրանից հետո կինն իր հարևանի հեռախոսի էկրանին կարդացել է Dynamite բառը:

 

Այս տեղեկությունը ստանալուց հետո ինքնաթիռի կապիտանը վերադարձել է տերմինալ, իսկ կասկածելի ուղևորն իր 3 ընկերների հետ հարցաքննվել է ու որոշ ժամանակ անց ազատ արձակվել: Նշվում է, որ տղամարդու հեռախոսում նման հաղորդագրություն չի հայտնաբերվել։

 

 

ԱՄՆ-ում 4 ուղևորի հեռացրել են չվերթից՝ «դինամիտ» բառի պատճառով