Հունաստան ժամանող փախստականների թիվը կտրուկ նվազել է

13:03 • 26.11.15

Թուրքիայի տարածքից Միջերկրական ծովով Հունաստան ժամանող փախստականների թիվը կտրուկ նվազել է։ Կիրակի օրը՝ նոյեմբերի 22-ին, Հունաստանի կղզիներ է ժամանել ընդամենը 155 փախստական։ Այդ մասին հայտնում է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

 

Մեկ օր առաջ՝ նոյեմբերի 21-ին, այդ ցուցանիշը դեռ կազմել է մոտ 3 հազար։ Փախստականների հոսքի կտրուկ կրճատման գլխավոր պատճառը կազմակերպությունում համարում են եղանակային վատ պայմանները։

 

Վերջին շրջանում կրճատվել է նաև ծովով ԵՄ հասնող փախստականների շրջանում մահվան դեպքերի թիվը։ Նոյեմբերի 17-ից հետո, երբ հունական առափնյա ծառայությունը 9 ապօրինի ներգաղթյալի մարմին էր հայտնաբերել, Միջերկրական ծովում չի գրանցվել մահվան դեպք:

 

Կիրակի օրը՝ նոյեմբերի 29-ին, կկայանա ԵՄ-Թուրքիա արտահերթ գագաթաժողովը՝ նվիրված փախստականների հետ կապված իրավիճակի կարգավորման ուղղությամբ համատեղ գործողություններին։

 

Հունաստան ժամանող փախստականների թիվը կտրուկ նվազել է