Կրասնոյարսկի երկրամասում ուղղաթիռ է վթարի ենթարկվել. զոհվել է 12 մարդ

10:32 • 26.11.15

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում Մի-8 ուղղաթիռ է վթարի ենթարկվել, որում, նախնական տվյալներով, եղել է 25 մարդ:

 

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հաղորդում է, որ վթարի հետևանքով մահացել է 12 մարդ։

 

«Ուղղաթիռում եղել է 22 ուղևոր և անձնակազմի 3 անդամ»,- հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը: Նա հավելել է, որ Տուրուխանսկի շրջանում թռչող ուղղաթիռներից մեկն օդից նկատել է կողքի շրջված Մի-8 ուղղաթիռը:

 

«Վառելիքի պակասի պատճառով այն չի կարողացել վայրէջք կատարել տեղում»,- ասել է աղբյուրը: Բայց ուղղաթիռի անձնակազմը փոխանցել է կոորդինատներն արտակարգ իրավիճակների ծառայությանը:

 

«Ենթադրվող վթարի վայր է մեկնել երկու ուղղաթիռ»,- հայտնել են իրավապահ մարմիններից։ Նախնական տվյալներով՝ Մի-8-ը պատկանել է տեղի ավիաընկերությանը։

 

Կրասնոյարսկի երկրամասում ուղղաթիռ է վթարի ենթարկվել. զոհվել է 12 մարդ