Կրասնոյարսկի երկրամասում վթարի ենթարկված Մի-8 ուղղաթիռի երկրորդ օդաչուն հայ է եղել
ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում վթարի ենթարկված Մի-8 ուղղաթիռի երկրորդ օդաչուն հայ է եղել. վթարի հետևանքով զոհվել է 53-ամյա Լևոն Թանանյանը։ Այդ մասին հայտնում է lifenews.ru-ն՝ հավելելով, որ ուղղաթիռի անձնակազմը «Տուրուխան» ավիաընկերությունում ամենափորձառուն է եղել։
Ուղղաթիռը վթարի էր ենթարկվել Իգարկա օդանավակայանից թռչելուց րոպեներ անց: Նախնական տվյալներով՝ թռիչքը սպասարկել է երկու օդաչուից և մեկ բորտմեխանիկից բաղկացած անձնակազմը, նրանք երեքն էլ մահացել են վթարի հետևանքով:
Օդանավի հրամանատարը՝ 54-ամյա Ալեքսանդր Մոնախովը, իր կարիերայի ընթացքում իրականացրել է 9.019 ժամ թռիչք, որից ավելի քան 3.000-ը՝ որպես օդանավի հրամանատար: Երկրորդ օդաչուն՝ 53-ամյա Լևոն Թանանյանը, գրեթե նույնչափ փորձառություն և 9.383 ժամ թռիչք:
Լրատվամիջոցները հաղորդում են, որ ուղղաթիռի վթարի նախնական պատճառը նշվում է ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը:
Վթարի հետևանքով հաղորդվում է 12-15 զոհի մասին։










