Մեդվեդևը երկու օր է տվել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ պատրաստելու համար
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է տնտեսական և մարդասիրական միջոցառումների համալիր մշակել ի պատասխան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 կործանիչի խոցման հետ կապված միջադեպի, հաղորդում է gazeta.ru-ն։
«Ես ցանկանում եմ հայտնել տնտեսական միջոցների մասին: Երեկ մենք քննարկել ենք այդ հարցը նախագահի հետ Եկատերինբուրգում: Արդյունքում կառավարությանը հանձնարարվել է տնտեսական և մարդասիրական ոլորտներում ագրեսիայի ակտի արձագանքման միջոցների համակարգ մշակել»,- ասել է նա։
Ըստ վարչապետի՝ միջոցառումները պետք է պատրաստ լինեն երկու օրվա ընթացքում։
«Առաջարկում եմ այդ ամենն անել երկօրյա ժամկետում, որպեսզի առավելագույնս արագ անցնել համապատասխան գործընթացների»,- հայտարարել է Մեդվեդևը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատժամիջոցներ չի սահմանի Թուրքիայի նկատմամբ։










