Ժամանակակից նկարիչների լավագույն կտավները` մեկ ֆոտոշարքում (լուսանկարներ)
Ժամանակակից նկարիչները չեն դադարում զարմացնել մեզ իրենց տաղանդով ու երևակայությամբ` ստեղծելով մեկը մյուսից հետաքրքիր արվեստի գործեր։ AdMe.Ru կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է մոտ մեկ տասնյակ ժամանակակից նկարիչների, որոնց կտավներն անչափ տպավորել են մեզ 2015թ.։
Ամերիկացի նկարիչ Հովարդ Բերենսին հաճախ անվանում են «21-րդ դարի Մոնե»


Ամերիկացի նկարիչ Ռոբերտ Դունկանը հիմնականում ստեղծագործում է գյուղական կյանքի ու միջավայրի թեմաներով:


Նկարիչ Լեոնիդ Աֆրեմովի կտավներն առանձնանում են գույների առատությամբ: Նրա աշխատանքներից պարզապես «հորդում» է լավատեսությունը:


Վրացի նկարչուհի Նինո Չակվեթաձեի աշխատանքներն առաջացնում են մանկական ջերմ հիշողություններ:


Լեհ նկարչուհի Մայա Վրոնսկան ջրաներկերով պատկերում է բոլոր այն քաղաքները, որտեղ իրեն բախտ է վիճակվել այցելել:


Ռուս նկարիչ Ալեքսեյ Չերնիգինը յուղաներկով անմահացնում է սիրային հարաբերությունների ողջ ռոմանտիկան:


Կանադացի նկարիչ Ռոբ Գոնսալվեսը յուրահատուկ տաղանդի շնորհիվ տեսողական խաբկանք է ստեղծում մեր աչքերի համար:


Նկարչուհի Լորա Զոմբիի աշխատանքներում բարին բախվում է դաժան իրականությանը։


Իսպանացի նկարիչ Վիսենտե Ռոմերոն իր կտավներում հիանալիորեն պատկերում է լույսի ու ստվերի խաղը, ինչի շնորհիվ տպավորություն է ստեղծվում, թե ուր որ է կզգաս բաց պատուհանից ներս եկող քամին:












