Օբամայի ընտանիքը Գոհաբանության օրը ճաշ է հյուրասիրել անօթևաններին և վետերաններին (տեսանյութ)

15:44 • 26.11.15

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա ողջ ընտանիքը երկրում նշվող Գոհաբանության օրվա առթիվ ճաշ են հյուրասիրել Վաշինգտոնի անօթևանների կենտրոնում բնակվողներին և վետերաններին։

 

Մինչ Օբաման մատուցել է հնդկահավը, առաջին տիկին Միշել Օբաման մատուցել է բանջարեղենը: Օբամաների դուստրերը՝ Սաշան և Մալիան, տոնի այլ ուտեստներն են մատուցել՝ կարտոֆիլի պյուրե և լորամիրգ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, չխախտելով ամենամյա ավանդույթը, Սպիտակ տան բակում հանդիսավոր կերպով ներում է շնորհել Գոհաբանության տոնի համար նախատեսված հնդկահավերից մեկին:

 

 

President Obama, joined by the entire first family, began the Thanksgiving holiday by serving dinner to the local homeless population and veterans at Friendship Place Homeless Center in Washington. http://cnn.it/1T5e3hr

Posted by CNN Politics on Wednesday, November 25, 2015

 

Օբամայի ընտանիքը Գոհաբանության օրը ճաշ է հյուրասիրել անօթևաններին և վետերաններին (տեսանյութ)