Կործանված ռուսական ինքնաթիռի օդաչուին փրկելու գործողության մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել

13:12 • 26.11.15

Երեքշաբթի թուրքական F-16 կործանիչից արձակված հրթիռի հարվածից կործանված ռուսական Սու-24 ինքնաթիռի հրամանատար Օլեգ Պեշկովը զոհվել էր ինքնետվելուց հետո՝ ցամաքից զինյալների բացած կրակից:

 

Շտուրման Կոնստանտին Մուրախտինը փրկվել է որոնողա-փրկարարական գործողության ընթացքում, որին մասնակցել է ռուսական հետևակը՝ սիրիական հատուկ ծառայության աջակցությամբ: Այդ գործողության ընթացքում զոհվել էր զինծառայող Ալեքսանդր Պոզինիչը:
 

«Ծովային հետևակի փրկարար խումբը մարտ է սկսել՝ նետվելով օդաչուի գտնվելու վայր: Սիրիական հատուկջոկատայիններից բաղկացած խումբն ուղղակի մարտի մեջ է մտել մոջահեդների հետ՝ պահելով փրկարար ջոկատին միաժամանակ երեք կողմերից»,-պատմել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության զրուցակիցը:

 

Աղբյուրի խոսքով՝ որոնողական աշխատանքները սկսվել են ռազմական ինքնաթիռի կործանման մասին տեղեկությունից 15 րոպե անց՝ Դուրին և Թուրքմեն լեռների միջև ընկած տարածքում։


«Այնտեղ այժմ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում։ Դեպքի ենթադրյալ վայր ուղարկվել էին երեք ուղղաթիռներ»,-պատմել է գործակալության զրուցակիցը:
 

Շտուրմանը զինյալներից թաքնվել է ու գտնվել ճակատի այն հատվածում, որտեղ մարտեր են ընթացել սիրիական բանակի ու ահաբեկիչների միջև: Որոնողա-փրկարարական աշխատանքների սկզբում զինյալները կրակ են բացել նաև ժամանած ուղղաթիռների վրա:

 

«Տեղ հասնելով՝ ուղղաթիռները ցածր բարձրութան վրա են եղել, և նրանց դեմ ուժգին կրակ է բացվել: Երկուսը վերադարձել են, իսկ մեկը վայրէջք է կատարել տեղանքում: Դրանում եղել է 12 մարդուց բաղկացած փրկարար խումբ: Սիրիական զորքը ժամանակին է արձագանքել ու խմբին դուրս է բերել հարվածի տակից»,-ասել է աղբյուրը։



Փրկված օդաչուն ավիաբազա է հասցվել լուսադեմին։ Երեկոյան արդեն նա հարցազրույց է տվել, որում նշել է, որ թուրքական օդուժն իրենց ինքնաթիռը խփել է Սիրիայի տարածքում՝ առանց նախազգուշացման։
 

Կործանված ռուսական ինքնաթիռի օդաչուին փրկելու գործողության մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել