Փոլ Ուոքերի հայրը դատի է տվել Porsche ընկերությանը
Ավտովթարի հետևանքով 2013-ին մահացած դերասան Փոլ Ուոքերի հայրը դատի է տվել Porsche ընկերությանը, գրում է Газета-ն:
Նշվում է, որ դերասանի հայրը հայց է ներկայացրել, որում վստահեցնում է, որ Porsche Carrera GT մեքենան, որում եղել է իր որդին, չի ունեցել անվտանգությունն ապահովող որոշ գործառույթներ, որոնք կարող էին փրկել իր որդու կյանքը:
Դատական հայցում հղում են անում այն գործառույթներին, որոնք եղել են նաև ավտոարտադրողի դեմ այդ վթարից հետո ներկայացված հայցերում:
Նախկինում ընկերությանը դատի էր տվել Ուոքերի դուստրը: Սակայն քննիչները հետաքննություն են անցկացրել և եզրակացության եկել, որ մահվան ելքով ավտովթարի պատճառը եղել է արագության գերազանցումը, այլ ոչ տեխնիկական խնդիրները:










