Իրավապաշտպանները հաղորդում են Սիրիայում թուրքական մարդասիրական ավտոշարասյան ռմբակոծման մասին
Թուրքական Humanitarian Relief Foundation իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է Թուրքիայի և Սիրիայի սահմանին մարդասիրական ավտոշարասյանը հասցված ավիահարվածի մասին։
Իրավապաշտպանների համաձայն՝ թուրքական ավտոշարասյունը ռմբակոծել են ռուսական ինքնաթիռները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ինչպես հաղորդվում է՝ ավտոշարասյունն ուղղվելիս է եղել Սիրիայի հյուսիսում գտնվող Աազազ քաղաք, որը գտնվում է սիրիացի ապստամբների հսկողության տակ։
Իրավապաշտպանները Facebook-ի իրենց էջում են տեղադրել այրվող բեռնատարների և կրակը հանգցնող հրշեջների հագուստով տղամարդկանց լուսանկարներ։
«Ինքնապաշտպանության ջոկատներն աշխատում են ցամաքում, քանի որ ռուսական ռազմական ինքնաթիռները հարվածեցին մարդասիրական օգնությամբ բեռնատարի վրա: Աազազ, Սիրիա»,- գրված է լուսանկարին կից հաղորդագրության եմջ:
Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ, նրանց մեծ մասը եղել են բեռնատարների ղեկին:
Թուրքական Hurriyet թերթը մեջբերում է սիրիացի ապստամբների հրամանատար Զեքերի Քարսլիի խոսքերը, ում համաձայն ռմբակոծումն իրականացրել են հենց ռուսական ինքնաթիռները:
«Մարդասիրական օգնությամբ ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից»,- ասել է նա:
Hurriyet-ը նաև նշում է, որ նախկինում այդ շրջանում ավիահարվածներ էին հասցնում սիրիական ռազմաօդային ուժերը:
Ռուս զինվորականները դեռ չեն մեկնաբանել այդ հաղորդագրությունները:










