Սու-24-ի օդաչուի փրկման վայրում գործող ահաբեկիչները ոչնչացվել են. ՌԴ ՊՆ

21:14 • 26.11.15

Ահաբեկչական խմբավորումները, որոնք գործում էին ռուսական Սու-24 խոցված ինքնաթիռի փրկված օդաչուի հայտնաբերման վայրում, ոչնչացվել են:  РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Երբ մեր օդաչուն արդեն անվտանգ էր, նշված շրջանի ուղղությամբ  երկարատև ու զանգվածային հարվածներ են հասցվել ռուսական ռմբակոծիչների և սիրիական կառավարական զորքերի  հրետանու կողմից», - հայտնել է Կոնաշենկովը:

Նրա խոսքով` տվյալ տարածաշրջանում գործող ահաբեկիչներն ու այլ գաղտնի խմբավորումները ոչնչացվել են:


 

Սու-24-ի օդաչուի փրկման վայրում գործող ահաբեկիչները ոչնչացվել են. ՌԴ ՊՆ