Բարաք Օբաման ներում է շնորհել Գոհաբանության տոնի հնդկահավին (լուսանկարներ, տեսանյութ)

14:49 • 26.11.15
Բարաք Օբաման ներում է շնորհել Գոհաբանության տոնի հնդկահավին (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, չխախտելով ամենամյա ավանդույթը, Սպիտակ տան բակում հանդիսավոր կերպով ներում է շնորհել Գոհաբանության տոնի համար նախատեսված հնդկահավերից մեկին:

 

Ինչպես նշում է The Telegraph-ը, նախագահն իր 2 դուստրերի` Սաշայի և Մալիայի ուղեկցությամբ, հայտնվել է լրագրողների առջև ու հայտնել, որ այս տարի ինքը ներում է շնորհում «Էյբ» անունով հնդկահավին:

 

«Արդեն 7-րդ տարին անընդմեջ ես ներում եմ շնորհում հնդկահավերին: Ժամանակն այնքան արագ է թռչում, իսկ հնդկահավերն այդպես էլ չեն սովորում թռչել»,-կատակել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ այս  տարի ամերիկացիները Twitter-ի միջոցով քվեարկել են 2 հնդկահավերի` «Էյբի» և «Օնիսթի» միջև` վճռելով, թե որ մեկին Օբաման պետք է ներում շնորհի։

 

Արդյունքում հաղթել է «Էյբը», իսկ մյուս հնդկահավին մորթելու են ու համեղ ուտեստի տեսքով մատուցելու Սպիտակ տանը Գոհաբանության օրվա կապակցությամբ պատրաստվելիք տոնական սեղանին։

 

 

 

Բարաք Օբաման ներում է շնորհել Գոհաբանության տոնի հնդկահավին (լուսանկարներ, տեսանյութ)