Վենեսուելացի ընդդիմադիր գործչին սպանել են ընտրողների հետ հանդիպման ժամանակ
Վենեսուելայում խորհրդարանական ընտրություններից 1.5 շաբաթ առաջ սպանվել է ընդդիմադիր գործիչներից մեկը, գրում է Лента-ն:
Հարձակվողները գնդակահարել են Լուիս Դիասին՝ «Դեմոկրատական շարժում» կուսակցության մասնաճյուղի ղեկավարին՝ Ալտագրասիա դե Օրիտուկո քաղաքում: Այդ պահին քաղաքական գործիչը հանդիպում է ունեցել բնակիչների հետ, նրա կողքին եղել է բանտում գտնվող ընդդիմադիր առաջնորդ Լեոպոլդո Լոպեսի կինը՝ Լիլիան Տինտորին:
«Դեմոկրատական շարժումն» ընդդիմադիր «Դեմոկրատական միություն» կոալիցիայի մի մասն է: Հարցումները ցույց են տալիս, որ այն ունի բոլոր հնարավորությունները 16 տարվա ընթացքում առաջին անգամ զրկելու ձախակողմյաններին Ազգային ժողովում մեծամասնությունից։










