Երգչուհի M.I.A.-ն փախստականների խնդրին անդրադարձել է նոր, տպավորիչ տեսահոլովակով (տեսանյութ)

19:30 • 27.11.15

Իր տեսահոլովակներով միշտ առանձնացող MIA-ն նորից աչքի է ընկել, արձանագրում է The Independent-ը:

Երգչուհու Borders («Սահմաններ») երգի նոր տեսահոլովակը յուրօրինակ անդրադարձ է փախստականների ճգնաժամին:

Ի թիվս այլնի, տեսահոլովակում կարելի է տեսնել ամբողջովին փախստականներից բաղկացած «նավ»: Տեսահոլովակը նկարահանվել է Աֆրիկայում` Փղոսկրի Ափում:

Տեսահոլովակը Հայաստանում հնարավոր է դիտել սկզբնաղբյուր կայք էջում` հղումով:
 

 

Երգչուհի M.I.A.-ն փախստականների խնդրին անդրադարձել է նոր, տպավորիչ տեսահոլովակով (տեսանյութ)