Արամը` Հայաստանից. Արգենտինայում Հայոց ցեղասպանության մասին պատմող մուլտֆիլմ է նկարահանվել (տեսանյութ)
Բուենոս Այրեսում նոյեմբերի 28-ին կներկայացվի «Արամը` Հայաստանից» մուլտֆիլմը, որի գործողությունները տեղի են ունենում Հայոց ցեղասպանության ժամանակ:
Ինչպես նշում է Prensa Centro Armenio-ն` սա առաջին գրաֆիկական ստեղծագործությունն է նման թեմայով, որը մուլտհերոսների միջոցով կներկայացնի մարդկության դեմ կատարված հանցագործությունը:
Մուլտֆիլմի հեղինակներն են ծաղրանկարիչներ Աբել Ալվեսը, Մայոխը և Լարա Լին: Մուլտֆիլմի շնորհանդեսին ներկա կգտնվի արգենտինացի գրող Խավիեր Իլդեբրանդտը և կինոգործիչ, դերասան Ջեք Պողոսյանը:










