Բոլիվիայի բնակչուհին Facebook-ի միջոցով 250 դոլարով վաճառել է իր երեխային

11:31 • 27.11.15

Բոլիվիայում իրավապահները ձերբակալել են 32-ամյա մի կնոջ, ով Facebook սոցկայքի միջոցով վաճառել է 1.5 ամսական իր երեխային` փոքրիկից հրաժարվելով 250 դոլարի դիմաց:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, հետագայում պարզվել է, որ կինը, որը զբաղվում է մարմնավաճառությամբ, չի իմացել, թե ով է փոքրիկի հայրը, ուստի՝ որոշել է ազատվել նրանից: Բացի այդ, կինն ասել է, որ ինքն այդ պահին գումարի կարիք է ունեցել:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ նորածնին սոցցանցի միջոցով գնել է 18-ամյա մի աղջիկ, ով փորձել է նախկին սիրեցյալին հետ բերել` խաբելով, թե դա իրենց համատեղ երեխան է։ Տղամարդն այս մասին հայտնել է ոստիկանությանը, ինչից հետո բացահայտվել է ողջ ճշմարտությունը։


 

Բոլիվիայի բնակչուհին Facebook-ի միջոցով 250 դոլարով վաճառել է իր երեխային