Կանադան 76 մլն դոլար կփոխանցի ՄԱԿ-ին՝ սիրիացի փախստականներին օգնելու համար
Կանադայի կառավարությունը 76 մլն դոլար կհատկացնի ՄԱԿ-ին՝ սիրիացի փախստականներին օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հայտնել է միջազգային զարգացման և ֆրանսախոս համայնքների հարցերով նախարար Մարի Կլոդ Բիբոն, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նրա խոսքով՝ տվյալ միջոցներն անհրաժեշտ են Սիրիայի քաղաքացիների «ամենօրյա կարիքների» համար։
«Մենք գիտենք, որ սիրիացիները սննդի կարիք ունեն, խոսում են պարտքերի մասին, որոնք ունենում են ամենօրյա կարիքները հոգալու համար, ինչպես նաև յուրաքանչյուր օր վտանգում են կյանքը՝ փորձելով լքել Սիրիան»,- նշել է նախարարը:
Օրերս Կանադայի առողջապահության նախարար Ջեյն Ֆիլպոտը հայտնել է, որ Կանադան մինչև 2016թ. մարտ Սիրիայից 25.000 փախստական կընդունի։










