Չինաստանը զրկել է կանադուհուն «Միսս Աշխարհ» մրցույթին մասնակցելու իրավունքից

11:06 • 27.11.15

Չինաստանի իշխանություններն արգելել են երկիր մուտք գործել «Միսս Կանադա» գեղեցկության մրցույթի հաղթող 25-ամյա Անաստեյշե Լինին։ Այժմ հավանական է, որ նա բաց կթողնի «Միսս Աշխարհ-2015» մրցույթը, որը պետք է անցկացվի Հայնան կղզում, գրում է lenta.ru-ն։

 

Նշվում է, որ սկզբից Պեկինը մերժել է վիզա տրամադրել Լինին՝ Չինաստանում մարդու իրավունքների և կրոնական ազատության վերաբերյալ նրա քարոզչության պատճառով: Այնուամենայնիվ, կանադուհին մի քանի շաբաթ սպասել է, որ իրեն վերջիվերջո թույլ կտան մտնել երկիր։ Այդպես չստանալով վիզա՝ նոյեմբերի 25-ին նա մեկնել է Հոնկոնգ՝ հույս ունենալով վիզա ստանալ սահմանին։

 

Twitter-ի իր միկրոբլոգում գեղեցկուհին հայտնել է, որ մաքսայինի աշխատակիցներն արգելել են նրան մեկնել կղզի:

 

«Ես իրավունք ունեմ մասնակցելու մրցույթին: Ես ուսանողուհի եմ և գեղեցկության թագուհի: Ինչո՞ւ են վախենում այդպես»,- հայտարարել է Լինը: Նա հավելել է, որ հիասթափված է կայացված որոշումից, սակայն այն նրան չի զարմացրել։

 

Օտտավայում Չինաստանի դեսպանատանը հրաժարվել են մեկնաբանել վիզայի մերժումը և հայտարարել են, որ «Չինաստանը թույլ չի տա «անցանկալի անձին» մուտք գործել երկիր»։

 

Լինը ծնվել է Չինաստանում, իսկ 13 տարեկան հասակում տեղափոխվել է Կանադա:

 

 

Չինաստանը զրկել է կանադուհուն «Միսս Աշխարհ» մրցույթին մասնակցելու իրավունքից