Թոմ Քրուզն ավելի քան 2 տարի է՝ չի տեսել իր դստերը. լրատվամիջոցներ (լուսանկարներ)

11:14 • 27.11.15

Հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Քրուզը խուսափում է նախկին կնոջ՝ Քեթի Հոլմսի հետ հանդիպումներից՝ կրոնական տարաձայնությունների պատճառով: Սակայն նույնիսկ ամուսնալուծությունից հետո դերասանը շատ ժամանակ էր անցկացնում դստեր՝ Սուրիի հետ: Այնուհետև Հոլիվուդի ամենահայտնի երեխաներից մեկն անհետացավ մամուլի ուշադրությունից, գրում է Комсомольская правда-ն։

 

Թե ինչու է Թոմը հանկարծակի դադարել հանդիպել դստեր հետ՝ ոչ ոք չգիտի: Սակայն լուրեր են շրջանառվում, որ պատճառը կրոնական տարաձայնություններն են։ Քրուզը սայենթոլոգ է, ինչն էլ դարձել է նախկին կնոջ հետ վեճերի պատճառ:

 

Այժմ ընտանիքի ընկերները կարծում են, որ Թոմը չի ցանկանում շփվել դստեր հետ՝ կնոջ հետ չհանդիպելու պատճառով, քանի որ վերջինս և նրա ընտանիքն անհարգալից են արտահայտվել դերասանի կրոնական հայացքների վերաբերյալ և փորձել են զերծ պահել աղջնակին սայենթոլոգ հոր ազդեցությունից:

GLOBAL LOOK PRESS

Թոմ Քրուզն ավելի քան 2 տարի է՝ չի տեսել իր դստերը. լրատվամիջոցներ (լուսանկարներ)