Աթենքում ցուցարարներն այրել են թուրքական և ամերիկյան դրոշները
Հույներն Աթենքում ցույցի ժամանակ, որն անցկացվել է թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի կործանման կապակցությամբ, այրել են թուրքական և ամերիկյան դրոշները, գրում է РИА Новости-ն:
Մոտ 100 մարդ հավաքվել է Սինտագմա գլխավոր հրապարակում և շարժվել դեպի Թուրքիայի դեսպանատուն: Ոստիկանությունը շարասյունը կանգնեցրել է դեսպանատնից մոտ 300 մ հեռավորություն վրա՝ թուրքական զինուժի կողմից սպանված հույն օդաչուներին նվիրված հուշարձանի մոտ:
Ցուցարարները պահել են ՆԱՏՕ-ին և Թուրքիային քննադատող պաստառներ և թռուցիկներ նետել՝ կոչ անելով Հունաստանին դուրս գալ դաշինքի կազմից: Ակտիվիստներն այրել են ամերիկյան և թուրքական դրոշները:










