Գերմանիայի դատախազությունը հաստատել է ահաբեկիչներին զենք վաճառելու համար կասկածվող անձի ձերբակալությունը

13:04 • 27.11.15

Գերմանիայի դատախազությունը հաստատել է 34-ամյա տղամարդու ձերբակալությունը, որը կասկածվում է ահաբեկիչներին զենք մատակարարելու համար, գրում է gazeta.ru-ն:

 

Միևնույն ժամանակ, իշխանությունները հրաժարվել են մեկնաբանել հաղորդագրություններն այն մասին, որ հենց այդ մարդն է զենք վաճառել Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչություններ կազմակերպած ահաբեկիչներին:

 

«Ես կարող եմ հաստատել, որ տղամարդը՝ զենքի վաճառքի կասկածանքով, հսկողության տակ է գտնվում»,- ասել է Բադեն-Վյուրտեմբերգի դատախազության մամուլի քարտուղարը։

 

Ավելի վաղ ԶԼՄ-ները, վկայակոչելով իրենց աղբյուրներին, հայտնել էին, որ ոստիկանությունը Փարիզի ահաբեկչությունները կազմակերպած ահաբեկիչներին զենք վաճառած անձի է ձերբակալել:

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ են բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել է «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:


Բացի այդ, «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ընթացքում ահաբեկչության հետևանքով զոհվել է շուրջ 130 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 300-ը։

Գերմանիայի դատախազությունը հաստատել է ահաբեկիչներին զենք վաճառելու համար կասկածվող անձի ձերբակալությունը