ՀԴԲ-ի հատուկ ստորաբաժանումները շուրջօրյա հետևում են ԻՊ-ի հետ կապերի համար կասկածվող 48 անձի. Fox News

10:01 • 27.11.15

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի հատուկ ստորաբաժանումները շուրջօրյա հետևում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեության մեջ ներգրավված առավել վտանգավոր 48 անձի, հայտնում է Fox News-ը։

 

Այդ կասկածյալները համարվում են այնքան վտանգավոր, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն օգտագործում է իր էլիտար ստորաբաժանումները, որոնք հետևում են նրանց այնտեղ, որտեղ նրանք գտնվում են:

 

«Կա մարդկանց զգալի քանակ, որոնք ներառված են նրանց ցանկում, ում նկատմամբ հսկողություն է իրականացվում»,- ասել է Հանրապետական կուսակցությունից սենատոր և հետախուզական գործունեության հարցերով հատուկ հանձնաժողովի անդամ Դեն Քոաթսը։

 

Նրա խոսքով՝ շուրջօրյա հսկողությունը ստորաբաժանման հիմնական պարտականությունն է։

 

«Հետաքննությունների դաշնային բյուրոն ուժային կառույցների հետ միասին ներգրավված է այդ գործընթացում: Այդ գործընթացում ներգրավված են մեծ թվով աշխատակիցներ, և դրա համար հսկայական գումարներ են ծախսվում»,- հավելել է սենատորը:

ՀԴԲ-ի հատուկ ստորաբաժանումները շուրջօրյա հետևում են ԻՊ-ի հետ կապերի համար կասկածվող 48 անձի. Fox News