Լատվիայում ուսուցիչներն ու դաստիարակները ցույցի են դուրս եկել

14:04 • 27.11.15

Լատվիայում ցույցի է դուրս եկել մոտ 25 հազար ուսուցիչ և մանկապարտեզի դաստիարակ, հաղորդում է korrespondent.net-ը։

 

Ակցիայի մասնակիցները դեմ են հանդես գալիս մանկավարժների աշխատանքի վճարման նոր համակարգին։ Այն մշակել է Կրթության և գիտության նախարարությունը, գրում է korrespondent.net-ը։

 

«Գործադուլը պաշտպանել է 912 ուսումնական հաստատություն, նրանց մեծամասնությունը միջին և հիմնական դպրոցներն են։ Ենթադրվում է, որ գործադուլին կմասնակցի Լատվիայի կրթության և գիտության ոլորտի աշխատակիցների արհմիության անդամների մոտ 80 տոկոսը»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ուսուցիչների գործադուլին կմիանան նաև երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցները։

 

Լատվիայում ուսուցիչներն ու դաստիարակները ցույցի են դուրս եկել