Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը կրակի տակ է հայտնվել

16:31 • 27.11.15

Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան տարածքում ականանետից արձակված ական է պայթել։ Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

 

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել դեռևս նոյեմբերի 23-ին, բայց մինչ այս այդ մասին չի հաղորդվել, գրում է meduza.io-ն։

 

Լավրովն այդ մասին պատմել է Մոսկվայում Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմի հետ հանդիպման ժամանակ։ Բանակցությունները սկսելուց առաջ Լավրովը խոստացել է, որ Ռուսաստանը կշարունակի օգնել Սիրիային «ահաբեկիչների հետապնդման և ոչնչացման հարցում»։

 

Խոսելով թուրքական կործանիչների կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման մասին՝ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան «անցել է թույլատրելիի սահմանը»:

 

Վալիդ Մուալլեմն իր հերթին մեղադրել է Անկարային ահաբեկիչներին աջակցելու համար։ Սիրիացի նախարարի խոսքով՝ Թուրքիան «հինգ տարի շարունակ թիկունքից հարվածում է մեզ»։

Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունը կրակի տակ է հայտնվել